Գլուխ 5 · ՈՐՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. Որսի թույլատրելի ձևերը և միջոցները
Հոդված 21. Որսի թույլատրելի ձևերը և միջոցները
Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է սիրողական (անհատական և կոլեկտիվ) որս: Որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք: Սույն օրենքով որպես թույլատրված որսամիջոցներ են համարվում որսորդական շները, որսկան թռչունները, խայծերը, խրտվիլակները, թաքստոցները և թակարդները: