Գլուխ 5 · ՈՐՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. Որսի թույլատրելի ձևերը և միջոցները
Հոդված 21. Որսի թույլատրելի ձևերը և միջոցները
Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է սիրողական (անհատական և կոլեկտիվ) որս: Որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով քաղաքացիական սառը զենք: Սույն օրենքով որպես թույլատրված որսամիջոցներ են համարվում որսորդական շները, որսկան թռչունները, խայծերը, խրտվիլակները, թաքստոցները և թիվ 5-ից ոչ խոշոր թակարդները:
(21-րդ հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ-18-Ն, փոփ. 05.10.22 ՀՕ-370-Ն)