Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Անդամ պետության լիազոր մարմինը կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցման վերաբերյալ այդ անդամ պետության մաքսային մարմնից տեղեկություններ ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

վերադարձնել այն կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, որոնց տեղափոխումը կասեցվել է,

այդ անդամ պետության իրավապահ մարմիններին ուղարկել տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ հնարավոր կապի վերաբերյալ նյութեր ու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի ու այդ անդամ պետության օրենսդրության համաձայն որոշում ընդունելու համար:

Լիազոր մարմինն ընդունված որոշման մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան մաքսային մարմնին:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու վերաբերյալ մաքսային մարմնից կամ լիազոր մարմնից տեղեկություններ ստացած իրավապահ մարմինը կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

որոշում այն կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին, որոնց տեղափոխումը կասեցվել է,

ընթացակարգային որոշում այն կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին, որոնց տեղափոխումը կասեցվել է:

Իրավապահ մարմինն ընդունված որոշման մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան մաքսային մարմնին:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին ընթացակարգային որոշում ընդունելու դեպքում իրավապահ մարմինն այդ որոշումն ընդունելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը՝ հաշվարկված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու օրվանից:

Մաքսային մարմինների, իրավապահ մարմինների, լիազոր մարմնի և անդամ պետության այլ պետական մարմինների փոխգործակցության կարգը սահմանվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ:

(4-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։