Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը անդամ պետության մաքսային մարմնի կողմից կասեցվելու դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող ձևով կազմվում է ակտ երկու օրինակից, որոնցից մեկը փոխանցվում է կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխող անձին, իսկ մյուսը պահվում է մաքսային մարմնի մոտ:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմնի կողմից կասեցվել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի որոշումն ստանալու դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին:

Սույն Պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված առավելագույն ժամկետի ընթացքում լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի՝ սույն Պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը մաքսային մարմին չներկայացվելու դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում որոշում է ընդունում տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին և պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին:

Փոստային առաքանու վրա նշվում է այն վայրը, որտեղ կարելի է ստանալ տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, դրանց պահպանման ժամկետները և դրանք չստանալու հետևանքները:

Տեղափոխումը կասեցված՝ վերադարձման ենթակա կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանման առավելագույն ժամկետը կազմում է չորս ամիս, ընդ որում այդ ժամկետը հաշվարկվում է հանձնման մասին ծանուցման մեջ նշված՝ փոստային առաքանու հանձնման օրվանից կամ մաքսային մարմնի կողմից փոստային առաքանու հանձնման անհնարինության մասին ծանուցումն ստանալու օրվանից:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանման ու վերադարձման հետ կապված ծախսերը կրում է այն անդամ պետությունը, որի մաքսային մարմնի կողմից կասեցվել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Այն դեպքում, երբ անձը կամ նրա ներկայացուցիչը, որի լիազորությունները հաստատվել են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը, սույն հոդվածով սահմանված ժամկետներում չի պահանջում տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, դրանք ենթակա են պետության սեփականությունը (եկամուտը) դառնալու՝ այն անդամ պետության օրենսդրության համաձայն, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Պետության սեփականությունը (եկամուտը) դարձած կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները կարող են դատական կարգով վերադարձվել շահագրգիռ անձին՝ այն անդամ պետության օրենսդրության համաձայն, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելուն ուղղված օրինական գործողությունները հիմք չեն հանդիսանում այդ կասեցման հետևանքով առաջացած վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտի համար անդամ պետությունների մաքսային մարմինների, իրավապահ մարմինների և (կամ) լիազոր մարմինների քաղաքացիաիրավական կամ այլ պատասխանատվության համար:

(5-րդ հոդվածը փոփ. լրաց. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։