Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-15-ից մինչև 2024-02-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

գործել է մինչև 2024-02-15Բացել ARLIS-ում

Հոդված 8. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների սահմաններում աջակցում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին` նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում միջազգային հումանիտար օգնություն իրականացնող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը և թռիչքն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, պետական կառավարման լիազորված մարմինների ավտոտեսչությունների աշխատակիցներն ապահովում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ծառայողների անարգել արտահերթ տեղափոխումը և երթևեկության անվտանգությունը:

Ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք աջակցում են իրենց կապի միջոցների` քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից առաջնահերթ օգտագործմանը:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների` իրենց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են Լիազոր մարմնի և այլ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող հաստատությունները:

(8-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն, 16.12.22 ՀՕ-482-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։