Հոդված 15. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Հոդված 15. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմը բաղկացած է զինծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներին շնորհվում են զինվորական կոչումներ` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ, զինվորական կոչումներ և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշաններ, ինչպես նաև միջազգային տարբերանշաններ և կրում են մարտական ու ծառայողական զենք:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում զինվորական ծառայությունն ու քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինվորական և քաղաքացիական ծառայողներին տրվում է անձն ու կարգավիճակը հաստատող վկայական:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշանների, ծառայողների անձն ու կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:
(15-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)