Հոդված 15. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Հոդված 15. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմը բաղկացած է փրկարարական ծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողներին շնորհվում են փրկարարական կոչումներ` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները կրում են փրկարարական ծառայության համազգեստ, փրկարարական կոչումներ և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշաններ, ինչպես նաև միջազգային տարբերանշաններ և կրում են մարտական ու ծառայողական զենք:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում փրկարարական ծառայությունն ու քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական և քաղաքացիական ծառայողներին տրվում է անձն ու կարգավիճակը հաստատող վկայական:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշանների, ծառայողների անձն ու կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(15-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն, 16.12.22 ՀՕ-482-Ն)