Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-06-01-ից մինչև 2013-12-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-12-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2013-12-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-88-Ն)

5. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված` որպես ընտրողի անձը հաստատող փաստաթղթի:

6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:

(8-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-88-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-286-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։