Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-01-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 7. Օրենսգրքի 432-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենսգրքի 432-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 4-րդ կետը «գանձման» բառից հետո լրացնել « և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք կիրառելու» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) եթե հարկ վճարողի չկատարված պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով Ծառայության կողմից արգելանք է կիրառվել հարկ վճարողի գույքի նկատմամբ:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ որոշման դատական կամ արտադատական կարգով բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։