Հոդված 8. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը
Հոդված 8. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը
1. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերը ներառում են բարձրաստիճան պատվիրակությունների՝ օդանավակայանում դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու, կեցության, տրանսպորտային և կազմակերպատեխնիկական ապահովման ծախսերը:
3. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի և դրանց հետ կապված միջոցառումների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևաչափով.
օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավարի պետական այց՝ ղեկավար (ամուսին) և մինչև 10 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այց ղեկավար (ամուսին) և մինչև 8 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այց ղեկավար (ամուսին) և մինչև 6 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այց ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ
միջազգային կազմակերպության ղեկավարի այց ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձևաչափը կարող է փոփոխվել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից՝ պետական արարողակարգի ծառայության առաջարկությամբ՝ վարչապետի որոշմամբ:
5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա՝ վարչապետի որոշմամբ:
6․ Օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ներկայացուցչական ծախսերը ֆինանսավորվում են Հանրապետության նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի աշխատակազմերի համար նախատեսված միջոցներից: