Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2024-05-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը

գործել է մինչև 2024-05-13Բացել ARLIS-ում

Հոդված 8. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը

1. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերը ներառում են բարձրաստիճան պատվիրակությունների՝ օդանավակայանում դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու, կեցության, տրանսպորտային և կազմակերպատեխնիկական ապահովման ծախսերը:

3. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի և դրանց հետ կապված միջոցառումների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևաչափով.

օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավարի պետական այց՝ ղեկավար (ամուսին) և մինչև 10 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այց ղեկավար (ամուսին) և մինչև 8 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այց ղեկավար (ամուսին) և մինչև 6 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության փոխվարչապետի այց ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ

օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այց ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ

միջազգային կազմակերպության ղեկավարի այց ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձևաչափը կարող է փոփոխվել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից՝ պետական արարողակարգի ծառայության առաջարկությամբ՝ վարչապետի որոշմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:

6․ Օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ներկայացուցչական ծախսերը ֆինանսավորվում են Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմերի համար նախատեսված միջոցներից:

7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

(8-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն)

(24.05.23 ՀՕ-190-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։