Հոդված 2. Օրենքի կիրառման ոլորտը
Հոդված 2. Օրենքի կիրառման ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է կերի և կերային հավելումների արտադրության (ներառյալ` առաջնային) և շրջանառության փուլերում ծագած հասարակական հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում` կերի շղթայի օպերատորների և կերի անվտանգության համար պատասխանատու (պաշտոնատար) անձանց վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում`
1) ընտանեկան օգտագործման համար նախատեսված կենդանիների կերերի արտադրության, օգտագործման կամ պահման վրա.
2) (կետն ուժը կորցրել է 12.04.24 ՀՕ-211-Ն)
3) այն կենդանիների կերակրման վրա, որոնք նախատեսված չեն սննդամթերքի պատրաստման համար.
4) ընտանի կենդանիների համար նախատեսված կերերի մանրածախ վաճառքի վրա.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող կերի և կերային հավելումների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կատարվում է բաց տարաներով, որը կարող է վտանգ ներկայացնել կենդանիների և մարդկանց առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:
(2-րդ հոդվածը փոփ. 12.04.24 ՀՕ-211-Ն)