Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝
ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը,
բ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտման դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը։»: