Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) բուժաշխատող՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ՝ ՇՄԶ հավաստագիր)՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ունեցող, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ.».

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) ավագ բուժաշխատող՝ առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում, օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ՇՄԶ հավաստագիր և անհատական լիցենզիա, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետ, որն ունի համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն, ՇՄԶ հավաստագիր (բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձի) և անհատական լիցենզիա, կամ 2014 թվականը ներառյալ 10 տարվա անընդմեջ լաբորատոր ախտորոշման ոլորտի աշխատանքային փորձ և վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ՇՄԶ հավաստագիր և անհատական լիցենզիա ունեցող մասնագետ.».

3) 21-րդ կետը «որն ունի» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով, իսկ նույն կետի «մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր» բառերը փոխարինել «առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր» բառերով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։