Հոդված 12
Հոդված 12
. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝
1) 1-ին հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից․
2) 1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից․
3) 2-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից․
4) 2-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից․
5) 4-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների, որոնք անցումային անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ անհատական լիցենզիայի մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից․
6) 8-րդ և 9-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 1-ից։
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։
3. Անհատական լիցենզավորման գործընթացի մեկնարկն սկսվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ լիազոր մարմնի հաստատած ժամանակացույցին համապատասխան:
4. Սույն օրենքով նախատեսված անցումային անհատական լիցենզիա կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք պետք է ստանան մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ անհատական լիցենզիա ստացող ավագ բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:
5. Ավագ բուժաշխատողների ձեռք բերած ՇՄԶ հավաստագրերը գործում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը՝ անկախ դրանցով նախատեսված ժամկետից:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-164-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: