Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին և 22.2-րդ կետերով.

«22.1) անհատական լիցենզիա՝ ավագ բուժաշխատողի՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն.

22.2) անցումային անհատական լիցենզիա՝ կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ոչ ինքնուրույն, հսկողության ներքո լիազոր մարմնի սահմանած ծավալով մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն.».

2) 1-ին մասի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37) ՇՄԶ հավաստագիր՝ ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ, սույն օրենքով նախատեսված դեպքերում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ միջին բուժաշխատողների համար՝ ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։