Հոդված 7
Հոդված 7
. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «32-րդ» բառը փոխարինել «33-րդ» բառով.
2) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13. ՄԳՀԱԿ-ն իրականացնում է՝
1) բուժաշխատողների ռեգիստրի վարումը․
2) առաջին անգամ մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի տրամադրումը.
3) շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կրեդիտավորումը․
4) ՇՄԶ հավաստագրման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկումը․
5) սույն օրենքով նախատեսված դեպքերում ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով թեստավորման կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը․
6) անցումային անհատական լիցենզիայի և անհատական լիցենզիայի տրամադրման նպատակով իրականացվող կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը։».
3) 15-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։