Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-14-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 7 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 45. Արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 45. Արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները

1. Որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջի հարկադիր կատարման նպատակով հարկադիր կատարողն իրավասու է պահանջատիրոջ միջնորդությամբ և նրա հաշվին կիրառելու պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող ողջամիտ և համաչափ միջոցներ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով կատարողական վարույթին օժանդակող անձանց։

2. Արգելված գործողությունները սույն հոդվածով նախատեսված միջոցների կիրառումից հետո կատարվելու դեպքում այդ միջոցների կիրառման համար պահանջատիրոջ փաստացի կատարած ծախսերը վերջինիս միջնորդությամբ հարկադիր կատարողի որոշման հիման վրա բռնագանձվում են արգելքը խախտած անձից՝ հօգուտ պահանջատիրոջ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։