Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-14-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 120. Գույքն արգելանքից հանելու հայցը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 120. Գույքն արգելանքից հանելու հայցը

1. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ կամ այդ գույքի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքի դադարեցման պահանջ ենթադրող վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու հայց ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով՝ ընդդեմ պարտապանի և պահանջատիրոջ։

2. Գույքն արգելանքից հանելու հայց կարող է ներկայացնել այն անձը, որն իրեն է համարում այդ գույքի սեփականատեր կամ հավակնում է ձեռք բերել նման իրավունք։

3. Դատարանը գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն վարույթ ընդունելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։