Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-14-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 13 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ

Հոդված 80. Պահանջատիրոջ մասնակցությունը հարկադիր աճուրդին

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 80. Պահանջատիրոջ մասնակցությունը հարկադիր աճուրդին

1. Պահանջատերն իրավունք ունի ընդհանուր հիմունքներով մասնակցելու հարկադիր աճուրդին՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով։

2. Հարկադիր աճուրդում հաղթելու դեպքում պահանջատերն իրավունք ունի լոտի գնման գինն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտապանի նկատմամբ իր դրամական պահանջի (դրա մասի) հաշվանցով, եթե՝

1) դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջն առաջինն է կամ միակը, կամ

2) իր վճարած նախավճարը և գնման գնի` դրամով վճարված մասը բավարար են դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջից ավելի առաջնահերթ պահանջների ամբողջական կատարման համար։

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները կարող են օգտվել սույն հոդվածով նախատեսված իրավունքներից, եթե ունեն նման լիազորություն: Հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։