Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 57. Պետական տուրքը
1. Պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը, վճարման կարգը, պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Եթե, հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
3. Եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված դատավարության մասնակցից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:
4. Հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասի բռնագանձման հարցը լուծվում է գործն ըստ էության լուծող դատական ակտով:
5. Վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:»: