Հոդված 4. Օրենսգրքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենսգրքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 61. Դատական ծանուցումը
1. Դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
2. Դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին լիազորագրում հատուկ նշում առկա լինելու դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
3. Սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-9-րդ մասերով նախատեսված ներկայացուցչության դեպքերում ծանուցվում է դատավարության մասնակցի ներկայացուցիչը:»: