Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին և 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն մասով նախատեսված հոդվածներն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները, որոնք վարույթ են ընդունվել վարչական դատարանի կողմից, շարունակում են քննվել վարչական դատարանում, իսկ 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները քննվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխով նախատեսված կանոններով:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և 18-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 1-ից:
4. Սույն օրենքի 14-րդ, 17-րդ, 22-րդ և 29-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունվող միջանկյալ դատական ակտերի վրա:
5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետը տարածվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված վերաքննիչ բողոքների քննության վրա:
6. Սույն օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված վճռաբեկ բողոքների քննության վրա:
(37-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-490-Ն)
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024 թ. մայիսի 17
Երևան
ՀՕ-220-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: