Հոդված 28. Օրենսգրքի 166.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 28. Օրենսգրքի 166.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 166.1.ուղղ. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում
1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
2. Դատական նիստը նախագահողը նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում դատարանի կազմը, քննության ենթակա գործը։
3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը, ստուգում վերջիններիս ներկայացուցիչների լիազորությունները, նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև դատական նիստի կարգը։ Պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
4. Բողոքի քննությունը սկսվում է զեկուցող դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
5. Բողոքի քննությանը մասնակցող դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո նիստը նախագահողը բողոքի քննությունը հայտարարում է ավարտված:»: