Հոդված 21. Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և դրանց գործունեությունը վերահսկելու համար զորակոչի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է Հանրապետական զորակոչային հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմ-զորահավաքային գլխավոր վարչության պետը (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի տեղակալը): Հանձնաժողովի անդամներն են` Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա դրվում է նաև զորակոչվող քաղաքացիների և այլ անձանց բողոքների քննարկումը, ովքեր համաձայն չեն շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների որոշումներին:
Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի որոշման կապակցությամբ զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը չի կասեցնում որոշման կատարումը:
Բողոքների կապակցությամբ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդունած որոշումները դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում կարող են գանգատարկվել ժողովրդական դատարան:
(21-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)