Գլուխ 3 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Հոդված 22. Բոլոր զորակոչիկները անցնում են բժշկական քննություն, որն իրականացնում են տեղական բուժական հիմնարկներից նշանակված բժշկական հանձնաժողովները:
Հոդված 22. Բոլոր զորակոչիկները անցնում են բժշկական քննություն, որն իրականացնում են տեղական բուժական հիմնարկներից նշանակված բժշկական հանձնաժողովները:
Բժշկական քննության արդյունքներին համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովը, զորակոչիկին տեղյակ պահելով, որոշում է ընդունում`
1) ժամկետային զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին.
2) հիվանդության պատճառով ժամկետային զինվորական ծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի լինելու մասին` բուժման համար տալով մեկ տարուց ոչ ավելի տարկետում.
3) ժամկետային զինվորական ծառայությանը լիովին ոչ պիտանի լինելու մասին` զորակոչիկի մոտ այնպիսի հիվանդության կամ ֆիզիկական արատների պատճառով, որոնք խոչընդոտում են ժամկետային զինվորական ծառայություն կատարելուն: