Հոդված 26. Առողջական վիճակի կապակցությամբ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է այն անձանց, որոնք հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ճանաչված են ժամանակավորապես ոչ պիտանի:

Հիվանդության պատճառով զորակոչից տարկետում կարող է տրվել երեք տարվա ընթացքում, որից հետո առողջական վիճակի հետ կապված տարկետում ստացած քաղաքացիները կամ զորակոչվում են ծառայության, կամ ճանաչվում ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հանվում զինվորական հաշվառումից կամ գրանցվում պահեստազորում` պարբերաբար ենթարկվելով հետագա բժշկական քննության մինչև 27 տարեկան դառնալը: Այդ տարիքին չհասած անձինք, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում և որոնք բժշկական քննությամբ խաղաղ ժամանակ ժամկետային զինվորական ծառայության համար ճանաչվում են պիտանի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով կարող են զորակոչվել զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:
(26-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)