Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 20. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար շրջաններում, քաղաքներում, քաղաքի շրջաններում ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ:

գործել է մինչև 1994-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար շրջաններում, քաղաքներում, քաղաքի շրջաններում ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն` շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատի ներկայացմամբ:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխանաբար շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարը:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների վրա դրվում են հետևյալ պարտականությունները`

զորակոչիկների բժշկական քննության կազմակերպումը.

ժամկետային զինվորական ծառայության զորակոչի և ըստ զորատեսակների Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զորակոչիկներին զինվորական ծառայության ուղարկելու մասին որոշումների ընդունումը.

զորակոչից տարկետում տալը.

զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելը.

ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դիմումների քննարկումը:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.11.93 ՀՕ-85)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։