Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼԸ

Հոդված 27

գործել է մինչև 1994-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 27.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամներին և ժողովրդական դատավորներին իրենց լիազորությունների ողջ ժամկետում տրվում է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի հատուկ անհրաժեշտության դեպքում որոշել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց կարող է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվել այլ հիմունքներով:

Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան հանգամանքների բերումով տարկետում ստանալու մասին սույն օրենքով չնախատեսված դեպքերում որոշումն ընդունվում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի կողմից և ենթակա է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի հաստատմանը:

(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.11.93 ՀՕ-85)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։