Գլուխ 7 · ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 45. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների կողմից զինվորական ծառայություն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:
Հոդված 45. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների կողմից զինվորական ծառայություն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:
Ենթասպաները կարող են գտնվել զինվորական ծառայության մեջ մինչև 45 տարեկան դառնալը: Նրանց համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:
(45-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)