Գլուխ 8 · ՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 49. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական պահեստազորը կազմվում է`
Հոդված 49. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական պահեստազորը կազմվում է`
ժամկետային զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվեգրված սպաներից, գեներալներից.
բարձրագույն կամ միջնակարգ կրթություն ունեցող սերժանտներից և ենթասպաներից, որոնք կատարել են ժամկետային զինվորական ծառայություն և սահմանված ստուգարքները հանձնելուց հետո, արձակվելիս ստացել սպայական կոչում.
քաղաքացիական ուսումնական հաստատություններում զինվորական պատրաստություն ստացած անձանցից, որոնց սահմանված քննությունները հանձնելուց հետո շնորհվել է սպայական կոչում.
զինվորներից, սերժանտներից և ենթասպաներից, որոնց բարձրագույն և միջնակարգ մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա շնորհվել է սպայական կոչում: