Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում՝
Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»․
2) 3-րդ մասի «դրանց սեփականատիրոջ հաշվին» բառերը փոխարինել «հաղորդակցուղու սեփականատիրոջ հաշվին, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.
«5. Նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումն իրականացվում է նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի հիմքով հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար կառուցված դիտահորերը, խրամուղիները, հենասյուները կամ դրանց հատվածները հեռահաղորդակցության օպերատորներին տրամադրվում են վարձակալությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հետ կնքելով վարձակալության պայմանագիր:
8. Կառուցված և վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների առկայության դեպքում հեռահաղորդակցության օպերատորները հաղորդակցուղիները պետք է անցկացնեն միայն դրանց միջով:»: