Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել.

2) 2-րդ մասի «ա» կետի «1-ին կարգի» բառերը փոխարինել «միջպետական նշանակության ավտոմոբիլային» բառերով, «բ» կետի «2-րդ և 3-րդ կարգի» բառերը՝ «հանրապետական նշանակության ավտոմոբիլային» բառերով, իսկ «գ» կետի «4-րդ կարգի» բառերը՝ «մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային» բառերով․

3) 6-րդ մասում՝

ա. «պաշտպանական գոտիներում» բառերից հետո լրացնել «և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերով,

բ. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) կառուցել, վերակառուցել շենքեր և շինություններ, այդ թվում՝ ինժեներական ենթակառուցվածքների հաղորդակցուղիներ, կատարել ինժեներաերկրաբանական, ինժեներագեոդեզիական հետազննություններ, արդյունահանման աշխատանքներ.»,

գ. «դ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) կառուցել ճանապարհին միացնող ուղիներ, իջատեղեր, մուտքեր և ելքեր:».

4) 7-րդ մասը «կառուցվածքները» բառից հետո լրացնել «՝ գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան» բառերով.

5) 8-րդ մասի «ցանկապատվի տեսանելի պարսպով և կահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով» բառերը փոխարինել «կահավորվի համապատասխան պաշտպանիչ, խոչընդոտող, պարսպող հարմարանքներով և ճանապարհային նշաններով» բառերով.

6) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով կամ ճանապարհի օդային տարածքով, օտարման գոտիով ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից բացի, որևէ այլ հաղորդակցուղու տեղադրումն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բացառիկ դեպքերի:».

7) 12-րդ մասի «կապի» բառը փոխարինել «էլեկտրոնային հաղորդակցության» բառերով.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-15.3-րդ մասերով.

«15.1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

15.2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհների վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման) և պահպանության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները և դրանց ներկայացվող պահանջները:

15.3. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտիներում կառուցապատման արդյունքով անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումն իրականացվում է կառուցապատողի միջոցների հաշվին՝ կառուցապատվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածների երթևեկության կազմակերպման գծապատկերները կամ երթևեկության կազմակերպման սխեմաները նախապես համաձայնեցնելով պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։