Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` մարզպետը» բառերը փոխարինել «պետական ճանապարհային մարմին է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարը» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում, ինչպես նաև բնակավայրի միջով անցնող հատվածներում շենքերի և շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Ընդ որում` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման առաջարկությունները նախապես համաձայնեցվում են պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ:»: