Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքը սահմանում է ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակման՝ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների դասակարգման, տեխնիկական վիճակի գնահատման, գրանցման տնտեսական, իրավական և կազմակերպական հիմքերը, ճանապարհների նախագծման, շինարարության (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման), դրանց կահավորման ու պահպանման, հսկողության, վերահսկողության, ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման, ավտոմոբիլային ճանապարհների և թունելների անվտանգության աուդիտի իրականացման նկատմամբ հիմնական պահանջներն ու սահմանափակումները:».
2) 3-րդ մասի «նորոգման» բառը փոխարինել «միջին նորոգման (նորոգման)» բառերով: