Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով և հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով, հեծանվորդների համար առանձնացված գոտիներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով:».
2) 6-րդ մասի «ա» կետը «ասֆալտբետոնե» բառից հետո լրացնել «, ցեմենտբետոնե» բառով, «ե» կետը «կողնակների» բառից առաջ՝ «երթևեկելի մասի, բաժանիչ գոտու և» բառերով, իսկ «ը» կետը «նախագծումը» բառից հետո՝ «, շինարարությունը և շահագործումը» բառերով: