Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.
Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.
«4. Սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում՝ միջպետական նշանակության ճանապարհների մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, հանրապետական նշանակության ճանապարհների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից, մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ 2028 թվականի հունվարի 1-ից, իսկ 19.3-րդ հոդվածով սահմանված դրույթների մասով՝ նոր կառուցվող ճանապարհային թունելների համար՝ 2024 թվականի հուլիսի 1-ից:
5. Մինչև սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը կառուցված և շահագործման մեջ գտնվող միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող թունելների անվտանգության պահանջները ոչ ուշ, քան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի 19.3-րդ հոդվածով սահմանված դրույթներին:
6. Սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանապարհային անվտանգության ազդեցության առաջին գնահատումը պետք է իրականացվի մինչև 2029 թվականի հունվարի 1-ը:»: