Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «իրականացվում են ըստ գործող շինարարական նորմերի» բառերը փոխարինել «իրականացվում են նորմատիվ իրավական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն» բառերով.
2) 3-րդ մասի «առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքային ժամկետներում» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ տարածքները ենթակա են օտարման «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորման ենթակա ճանապարհաշինական ծրագրերի իրականացման դեպքում ծրագրերի մշակման և նախապատրաստման փուլերում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է կիրառելու ենթակառուցվածքային ծրագրերը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունների սոցիալական երաշխիքների քաղաքականությունը և դրա պահանջներին համապատասխան սահմանելու տարաբնակեցման և փոխհատուցման սկզբունքները և շրջանակը, ինչպես նաև հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:»: