Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, միջին նորոգումԸ (նորոգումԸ), ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների գրանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների գրանցումը

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տրվում է անվանում, պայմանանիշ և հերթական համար, որոնք գրանցվում են ճանապարհների անվանացանկում:

2. Ճանապարհի անվանումը կազմվում է նրա սկզբնակետի և վերջնակետի, առանձին դեպքերում նաև` միջանկյալ կետերի անվանումներից:

3. Ճանապարհի համարակալումը կատարվում է ըստ պայմանանիշերի` հաջորդական համարներով:

4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)

(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։