Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 9 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2024-03-14։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման ու պահպանման, վերահսկողության, դասակարգման, գրանցման տնտեսական, իրավական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև կարգավորում է այդ գործառույթներն իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) մաս կազմող հատվածների, որոնք օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մասեր չեն:

3. Սույն օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս չհանդիսացող բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) հատվածների կարգավիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավարման, շինարարության, նորոգման, պահպանման և ֆինանսավորման հետ կապված հարցերը սահմանվում են քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված կարգով:

(1-ին հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-362-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։