Հոդված 5. Երեխաների հետ աշխատող անձանց աշխատանքի հավաքագրումը, ուսուցումը և իրազեկության մակարդակի բարձրացումը
Հոդված 5. Երեխաների հետ աշխատող անձանց աշխատանքի հավաքագրումը, ուսուցումը և իրազեկության մակարդակի բարձրացումը
«1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ բարձրացնելու համար երեխաների հետ կանոնավոր կերպով շփումներ ունեցող անձանց իրազեկության մակարդակը երեխաների պաշտպանության և նրանց իրավունքների երաշխավորման հարցերում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև այն ոլորտներում, որոնք կապված են սպորտի, մշակույթի և ազատ ժամանակի կազմակերպման հետ:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին կետում նշված անձինք ունենան բավարար գիտելիքներ՝ երեխաների նկատմամբ սեռական շահագործման և սեռական բռնության դրսևորման վերաբերյալ ...
...»։
Գլուխ IV. Պաշտպանական միջոցառումներ և օգնություն տուժողներին