Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող երեխաները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող երեխաները

«1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող երեխաների` մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով օգտվելը։

2. Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր գործողություններում երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ:

3. Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովում են իրենց վերաբերող հարցերի շուրջ կարծիքներն ազատ արտահայտելու իրավունքով, նրանց տեսակետներին տրվում է տարիքին ու հասունությանը համապատասխան կշիռ մյուս երեխաներին հավասար հիմունքներով, և այդ իրավունքն իրականացնելու համար տրամադրվում է հաշմանդամությանն անհրաժեշտ ու տարիքին համապատասխան աջակցություն»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։