Հոդված 10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը
Հոդված 10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:
4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է համապատասխան վկայական:
5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և սույն օրենքում շարադրված նվազագույն պահանջները:
6. Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցները և մոթելները որակավորվում են որակավորման 5 կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:
7. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:
8. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով:
9. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման, ինչպես նաև գովազդային և այլ նպատակների համար պետք է օգտագործեն սույն օրենքի 9-րդ հոդվածում նշված անուններին համապատասխան անուններ, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ստանալու դեպքում` սույն հոդվածի 6-8-րդ կետերում նշված որակավորման կարգերը:
10. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք կարող են օգտագործել միայն սահմանված կարգով ստացված հյուրանոցային օբյեկտների որակավորման կարգեր:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.06.04 ՀՕ-91-Ն)