Հոդված 22. Զբոսաշրջային բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը
Հոդված 22. Զբոսաշրջային բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 9-10-րդ մասերի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված բազային տուրքի հիսնապատիկի չափով:
4. Լիազոր մարմնի որոշմամբ նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար հաշվարկվում է տույժ` գումարի 0,15 տոկոսի չափով:
5. Պատասխանատվության կիրառումը սահմանող վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով:
(22-րդ հոդվածը փոփ. 08.06.04 ՀՕ-91-Ն)