Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-24-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 12. Հյուրանոցային գործունեության տեսակների լիցենզավորումը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հյուրանոցային գործունեության տեսակների լիցենզավորումը

1. Զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը լիցենզավորվում է, բացառությամբ այն անձանց գործունեության, ովքեր զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրականացնում բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի աշխատողն են:

2. Լիցենզիա է ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որակավորում ստացած անձը:

3. Լիցենզավորման գործընթացի արդյունքում ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Սույն հոդվածում նշված գործունեության տեսակների լիցենզիաների տրման համար պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

(12-րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։