Հոդված 12. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի հատակագծման և կառուցապատման բնագավառում
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի հատակագծման և կառուցապատման բնագավառում
Հայաստանի Հանրապետության քաղաքային, ավանային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագծերը մշակվում են սանիտարական կանոնների պարտադիր պահպանմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Շինարարության նպատակով հողահատկացումները, նախագծման նորմերի շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատումը, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային և կոմունալ շինությունների, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ձեռնարկությունների շահագործումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում: