Գլուխ IV · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 22. Բժշկական պարտադիր զննությունը
Հոդված 22. Բժշկական պարտադիր զննությունը
Բնակչության համապատասխան սոցիալ-ժողովրդագրական խմբերը, վնասակար արտադրության մեջ աշխատողները ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության, որի համար ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները ստեղծում են համապատասխան պայմաններ: Բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: