Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը իրականացնում է`
սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.
պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում.
բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական մեթոդական ղեկավարումը.
բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը.
վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը: