Գլուխ III · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 11. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքները
Հոդված 11. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքները
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները ունեն պետական մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունները կամ անգործությունը գանգատարկելու իրավունք, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել սույն օրենքի 9 և 10 հոդվածներով նրանց վերապահված իրավունքների սահմանափակմանը:
Գանգատը տրվում է վերադաս պաշտոնատար անձին, որից հետո` շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: