Հոդված 18. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի պահպանման բնագավառում
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի պահպանման բնագավառում
Պատգամավորների տեղական խորհուրդները, նրանց գործադիր կոմիտեները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության համաձայն, պահպանում են բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակը: Բնակավայրերի սանիտարական վիճակի պահպանման և հսկողության կարգն ու պայմանները սահմանվում և իրականացվում են պետական իշխանության տեղական մարմինների կողմից:
Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները արտադրական և կենցաղային թափոնների հավաքման, վերամշակման, օգտահանման, վարակազերծման և թաղման ժամանակ պետք է պահպանեն սանիտարական կանոնները: